ԱՊՀ գործկոմի ղեկավար. ԱՊՀ բոլոր երկրները ԼՂ խաղաղ կարգավորման կողմնակից են

ԱՊՀ գործկոմի ղեկավար. ԱՊՀ բոլոր երկրները ԼՂ խաղաղ կարգավորման կողմնակից են

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման և տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման անթույլատրելիության օգտին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մտահոգում է ԱՊՀ բոլոր անդամ պետություններին»,-ասել է նա:

Ըստ Լեբեդևի, ԱՊՀ-ում «անկեղծ ցանկանում են, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում մարի»: «Եվ որպեսզի երկու հարևան պետությունները` Հայաստանն ու Ադրբեջանը, փոխզիջումային լուծում գտնեն, թույլ չտալու համար, որ մարտական գործողությունները վերսկսվեն և որպեսզի խաղաղ երկխոսություն սկսվի բոլորին այդ հուզող խնդրին խաղաղ լուծում տալու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լեբեդևը հուսով է, որ «այդ ցանկությունները հաշվի կառնվեն և ԱՊՀ և ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ ջանքերը դրական լուծման կհանգեցնեն»: «Մենք անկեղծորեն խաղաղություն և բարգավաճում ենք ցանկանում Հարավային Կովկասին»,-հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով, Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ:

Ըստ աղբյուրի, կարգավորման ռուսական պլանով նախատեսվում է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, վերադարձնել փախստականներին և օրինականացնել Ղարաբաղը` այսինքն, ապահովել բաց սահմաններ և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետո անցկացնել հանրաքվե տարածքի պատկանելության մասին: Սակայն կողմերից ոչ մեկը չի համաձայնվում այս պլանին, եթե հանրաքվեի արդյունքը հօգուտ իրեն կանխորոշված չլինի:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, ասել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---