Արցախում վիրավորված երեխաները 1-2 օրից դուրս կգրվեն

Արցախում վիրավորված երեխաները 1-2 օրից դուրս կգրվեն

PanARMENIAN.Net - Արցախում ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակն արդեն լավ է: Այս մասին տեղեկացնում են «Արևիկ» բուժմիավորումից։

Երեխաները ընդամենը մեկ-երկու օրից դուրս կգրվեն հիվանդանոցից, գրում է Tert.am-ը։

Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է:

Ապրիլի 18-ին երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման:

Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---