Գերմանիայի քաղաքացուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել Հոլոքոստի մերժման համար

PanARMENIAN.Net - Գերմանիայում Հոլոքոստի մերժման համար հինգ տարվա ազատազրակման է դատապարտվել այդ երկրի քաղաքացի, 67-ամյա Էրնստ Ցյունդելը, հայտնում է Reuters-ը: Ցյունդելը, որ հրատարակել է «Արդյո՞ք մահացել են վեց միլիոն հրեաները» գիրքը եւ Հոլոքոստը հերքող նյութեր տարածող կայք ունի, 2005 թվականի մարտին Գերմանիային է հանձնվել Կանադայի կողմից, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը: Նրա գործով գործընթացը կանգնեցվել էր նույն թվականի վերջում, քանի որ մեղադրյալի փաստաբանը կասկածում էր Հոլոքոստի պատմության ընդունված տարբերակի մեջ:



Իր ամփոփիչ խոսքում Ցյունդելն ասել է, որ դատարանը պետք է որոշում ընդունի Հոլոքոստի ուսումնասիրման անկախ հանձնաժող ստեղծելու մասին: Ընդ որում, նա խոստացել է, որ հրապարակայնորեն ներղություն կխնդրի հրեաներից եւ նացիստական ռեժիմի այլ զոհերից, եթե մարդկանց ոչնչացման գազի սենյակների օգտագործման փաստը հաստատվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---