16  20.04.16 - Եվրոպայի հանրային փոստային օպերատորների «PostEurop» ասոցիացիայի 31-րդ համաժողովին նվիրված նամականիշի մարում

Բեգլարյանը՝ Երևանում փոստային օպերատորների նիստին. Կարևորում ենք ոլորտը և դրա միջոցով էլեկտրոնային առևտուրը

Բեգլարյանը՝ Երևանում փոստային օպերատորների նիստին. Կարևորում ենք ոլորտը և դրա միջոցով էլեկտրոնային առևտուրը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում փոստային ծառայությունների ոլորտի բարեփոխումներին: Այս մասին Երևանում ընթացող կովկասյան տարածաշրջանում փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Լիագումար խողովի նպատակը եվրոպական ավելի քան 52 երկրների ոլորտի մասնագետների միջև քննարկում իրականացնելն է ՝ փոստային ոլորտի առանցքային հացերի ու թվային տեխնոլոգիաների միտումները հարցերի շուրջ։

Նրա խոսքով, բարեփոխումների նպատակն է ապահովել մատչելի, հասանելի փոստային ծառայություններ, ոլորտում ներդնել արդի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոստային ծառայությունների միջոցով զարգացնել էլեկտրոնային առևտուրը:

Նախարարը կարևորել է այն, որ Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական՝ 31-րդ համաժողովն անցկացվում է Երևանում, գրում է Tert.am-ը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և առաջընթացի այս դարում, փոստային կապը, որպես հասարակական հաղորդակցության կարևորագույն միջոց, մեծ նշանակությունն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար: Մեր հանրապետության հեռավոր շրջանների միջև այսօր էլ կապի ամենաարդյունավետ և անփոխարինելի միջոցը փոստն է։ Այն մեր բնակչությանը մատուցում է ոչ միայն փոստային, այլև տեղեկատվական ծառայություններ»,- ասել է Բեգլարյանը։

Նախարարը հիշեցրել է, որ 1992-ին՝ անկախացումից անմիջապես հետո, Հայաստանն անդամակցել է Համաշխարհային փոստային միությանը և այդ ընթացքում ՀՀ-ն իր կարևոր տեղն է գրավել փոստային կապի միջազգային համագործակցության մեջ։ Իսկ 2008-ից, Բեգլարյանի դիտարկմամբ, Հայաստանի ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը հանդիսանում է 52 եվրոպական փոստային օպերատորի միության՝ «ՓոստԵվրոպ»-ի անդամ, որի նպատակն է նպաստել անդամ-երկրների ակտիվ համագործակցությանը:

««PostEurope»-ի և Համաշխարհային փոստային միության փորձը կարևոր է «ՀայՓոստի» համար փոստային գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»,- նշել է «PostEurope»-ի լիագումար նիստի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը։

Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի՝ PostEurop-ի տարեկան 31-րդ լիագումար

համաժողովի ընթացքում մարվել և շրջանառության մեջ է դրվել երևանյան համաժողովին նվիրված Գեղաթերթիկ մեկ

նամականիշով:

«PostEurope»-ի լիագումար նիստ անցկացվում է «ՀայՓոստի» հյուրընկալությամբ, որի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ սա Արևելքի ու Արևմուտքի միջև առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են մատչելի փոստային ոլորտ ձևավորելու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---