Norway Chess. Արոնյանը 1-ին տուրում կիսել է միավորը Տոպալովի հետ

Norway Chess. Արոնյանը 1-ին տուրում  կիսել է միավորը Տոպալովի հետ

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Norway Chess մրցաշարի առաջին տուրում:

Նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող մրցաշարի մեկնարկին Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 46-րդ քայլին:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նիլս Գրանդելուիսը:

Մրցաշարն անցկացվում է ապրիլի 19-29-ը։ Ապրիլի 23-ն ու 26-ը կլինեն հանգստյան օրեր։

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Ձախողում՝ շահեկան դիրքերում.Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---