ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը պատմել է իրավիճակի մասին Վաշինգտոնի քաղաքականության ինստիտուտում

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը պատմել է իրավիճակի մասին Վաշինգտոնի քաղաքականության ինստիտուտում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, որը 2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ամերիկահայ համայնքի անդամներ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---