Տավուշի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է մշակվել

Տավուշի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է մշակվել

PanARMENIAN.Net - Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Տավուշի մարզի 2016-2019թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար: Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ կհաղթահարվեն տարածքային զարգացածության անհամաչափությունները և անհամամասնությունները:

2015-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց,, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016-ի պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

Ապրիլի 7-ին Իջևանում բացվեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան: Միջազգային CARD ծրագրով Հայաստանում ստեղծվել են մի քանի անասնաբուժական կենտրոններ, իսկ Համաշխարհային բանկը այդ կենտրոնների թիվը ավելացնում է: Տավուշի մարզի Բերդ քաղաքում կառուցվելիք կենտրոնի նախագծային աշխատանքներն ավարտվել են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---