Երևանի քաղաքապետին առաջարկել են բնակարան հատկացնել զոհված 2 զինծառայողի ընտանիքներին

Երևանի քաղաքապետին առաջարկել են բնակարան հատկացնել զոհված 2 զինծառայողի ընտանիքներին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարաններ հատկացնել ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված երկու զինծառայողի ընտանիքներին:

«Իհարկե տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով: Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ:

Երևանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ կա մոտ 440 բնակարան: Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:

Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է», - գրված է նամակում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ինչ աջակցություն է նախատեսված զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների համար

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---