Մամուլի ազատության վարկանիշ. ՀՀ-ն առաջ է անցնում ԵՄ որոշ երկրներից

Մամուլի ազատության վարկանիշ. ՀՀ-ն առաջ է անցնում ԵՄ որոշ երկրներից

PanARMENIAN.Net - Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել Մամուլի ազատության վարկանշային աղյուսակում` 180 երկրի թվում։ «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով:

Հատկանշական է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ որոշ պետություններ` Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ):

Ադրբեջանը 163-րդ հորիզոնականում է, նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է ցուցանիշը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը: Թուրքիան 151-րդն է, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։

Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան վարկանիշի առաջատարն է 2010թ.։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են, ինչպես և նախորդ տարի, Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան:

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուժեղացել է լրագրողների հանդեպ ճնշումը իշխանությունների և մասնավոր բիզնեսի կողմից:

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է Փարիզում 1985-ին։ Նպատակն է՝ պայքարել ինտերնետում գրաքննության դեմ, լրագրողների խոսքի ազատության համար։ Ամեն տարի ընկերությունը հրապարակում է «Ինտերնետի թշնամի» երկրների ցուցակը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---