Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 8,4% կրճատել է նավթի արդյունահանումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 8,4% կրճատել է նավթի արդյունահանումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը` SOCAR, 2016-ի առաջին եռամսյակում արդյունահանել է 1 մլն 898,8 հազար տոննա նավթ, ինչը 8,4% -ով պակաս է նախորդ տարվա հունվար-փետրվարի ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

2016-ի մարտին ընկերությունն արդյունահանել է 646,2 հազար տոննա նավթ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում 1-ին եռամսյակում արդյունահանումը կազմել է 10 մլն 507,5 հազար տոննա նավթ` անկումը 1,7%, այդ թվում մարտին` 3 մլն 649,7 հազար տոննա:

2015-ին SOCAR-ն արդյունահանել է 160,5 հազար տոննա նավթ, ընդհանուր առմամբ Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմել է 41 մլն 689 հազար տոննա:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին նավթի արդյունահանումը կանխատեսում է 40 մլն 744,9 հազար տոննայի սահմանում:

2016 թվականի առաջին եռամսյակում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներով արտահանվել է մոտ 5.3 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի ավելի քան 5.7 մլն համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է ավելի քան 7%-ով:

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել է 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---