Իրանի խորհրդարանի խոսնակ. Մոսկվան և Թեհրանը պետք է նպաստեն ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը

Իրանի խորհրդարանի խոսնակ. Մոսկվան և Թեհրանը պետք է նպաստեն ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Իրանը պետք է ազդեն ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա, որպեսզի խնդիրը կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

«Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմի կրակը բորբոքվի տարածաշրջանում: Ուստի, երկու կողմերը` Իրանն ու Ռուսաստանը, պետք է բոլոր ջանքերը գործադրեն և բոլոր հնարավորություններն օգտագործեն համոզելու համար Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել խնդիրը քաղաքական ճանապարհով»,-ասել է Լարիջանին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, տարածաշրջանում առանց այդ էլ «շատ են անկայունությունն ու պատերազմները»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---