ԻՊ-ն քիմզենք է կիրառել Իրաքի քրդերի դեմ

ԻՊ-ն քիմզենք է կիրառել Իրաքի քրդերի դեմ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում կռվող քուրդ զինյալների` «փեշմերգա» ջոկատների դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի քրդերի ներկայացուցիչներից մեկը` Սիրվան Բարզանին:

«ԻՊ խմբավորումը հարձակվել է քուրդ զինյալների վրա Աբու Շիփ գյուղի մոտ էլ Քուվեյր շրջանում` կիրառելով քիմիական նյութերով լցոնված 12 հրթիռ»,-ասել է նա` հավելելով, որ տուժել է 6 քուրդ զինյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ:

2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

2016-ի ապրիլի սկզբին The Wall Street Journal-ը հոդված հրապարակեց, որտեղ ասվում է, որ ահաբեկիչներին Մոսուլի համալսարանում հաջողվել է «նոր սերնդի պայթուցիկ սարքերի» արտադրություն ստեղծել: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը փետրվարին հայտնել էր, որ «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել է քիմիական զենք ստեղծել ու տեղակայել Մերձավոր Արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---