ՌԴ նավատորմը դեսանտի իջեցման զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

ՌԴ նավատորմը դեսանտի իջեցման զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպից նավատորմի «Սերնա» տիպի 4 դեսանտային մոտորանավակներից կազմված ջոկատը զորավարժություն է սկսել Կասպից ծովում` մշակելով ծովային դեսանտի տեղակայումը, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ըստ ծրագրի, առաջին փուլին ծովային հետևակը չի մասնակցի: Դեսանտը գործի կդրվի զորավարժությունների եզրափակիչ փուլում` Դաղստանի «Սկորպիոն» զորավարժարանում:

«Այժմ դեսանտային մոտորանավակների անձնակազմերը դեսանտին ափ իջեցնելու իմիտացիա են անում` մոտենալով ափին առավելագույն, ավելի քանի 30 հանգույց (մոտ 60 կմ/ժ), հնարավոր արագությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մոտորանավակների ջոկատը ծովային մանևրների տարբեր տարրեր է փորձարկում, կապի ապահովում` պայամանական հակառակորդի ակտիվ հակազդեցության պայմաններում: Բոլոր ուսումնամարտական խնդիրները կմշակվեն առավելագույն արագության պայմաններում:

Կասպից նավատորմը ՌԴ ՌԾՈւ օպերատիվ միավորումն է: Տեղակայված է Աստրախանում, պատասխանատվության տարածաշրջանը Կասպից ծովն է: Այն Կասպից տարածաշրջանի ռազմածովային ամենահզոր միավորումն է: Նավատորմի կազմում կա նավերի մի քանի բրիգադ և դիվիզիոն, ավիացիա և ափամերձ զորքեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---