15  20.04.16 - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը

Վարչապետը՝ սպառազինություն գնելու և ԵՏՄ մոսկովյան նիստին մասնակցելու մասին

Վարչապետը՝ սպառազինություն գնելու և ԵՏՄ մոսկովյան նիստին մասնակցելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում մասնակցությունը ԵՏՄ անդամ երկրների միջկառավարական նիստին, որը տեղի ունեցավ Մոսկվայում:

«Կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով: Պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով», - ասել է վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, հայտնում է Panorama.am-ը:

Աբրահամյանը հայտնել է, որ ապրիլի 7-ին Հայաստան այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրեն խնդրել էր, որպեսզի մասնակցի Մոսկվայում ԵՏՄ միջկառավարական խորհուրդի նիստին:

Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ավելի վաղ Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին:

Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է:

«Մենք քննարկել ենք հարցը: Իհարկե, կարող էի չմասնակցել, նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր ասում էին՝ պետք չէ գնալ, դա պատիվ չի բերի, և այլն: Գնալը շատ ճիշտ էր, և մենք պետք է մտածենք, մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության մասին»,-ասել է Աբրահամյանը:

Վարչապետը լրագրողներին հիշեցրել է, որ Մոսկվայում կայացած նիստի հենց առաջին իսկ պահից որոշում է կայացվել, որ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների խորհուրդի նիստը տեղի կունենա Երևանում:

«Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,-ասել է նա:

Խոսելով սպառազինության խնդրի մասին, վարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը միջոցներ ունի անհրաժեշտ սպառազինություն ձեռք բերելու համար:

«Մենք ոչ մեկին չենք առաջարկել միջոցներ հավաքել զենքի համար։ Գումար ունենք և շուտով ձեռք կբերենք այն, ինչ նախատեսել ենք», - ասել է Աբրահամյանը, գրում է Նովոստի Արմենիան:

Նա նաև հավելել է, որ հայկական իշխանությունները ոչ մեկին չեն պարտադրում և չեն առաջարկում միջոցներ հավաքել` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Նրա խոսքով, մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող:

Նահապետյան. ՌԴ-ից զենքի որոշ մասն արդեն ձեռք է բերվել

Արցախի սպառազինության ձեռքբերման համար 1 օրում ավելի քան $300 հազար է հանգանակվել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---