Մարդասիրական օգնության 4 բեռնատար է ուղևորվել Արցախ20 ապրիլի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենայից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվել է Արցախ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է գործակցությունը ԼՂՀ-ին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ և հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակում 7000 միավոր բախիլ և բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պարագաներ: ԱԻ նախարարությունը հայտնում է նաև, որ ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով • սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր • ներքնաշոր` 6 տոպրակ • սննդամթերք` 1 արկղ • մակարոն` 78 պարկ • ընտանեկան օգնություն` 11 արկղ • շաքարավազ 50 կգ` 22 պարկ • ձավար` 1 պարկ • ալյուր` 212 պարկ • հագուստ` 38 տոպրակ Ապրիլի 9-19-ը Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Արցախի սպառազինության ձեռքբերման համար 1 օրում ավելի քան $300.000 է հանգանակվել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |