Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու գործով կասկածյալին մեղադրանք է առաջադրվել20 ապրիլի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու կասկածանքով կալանավորված Հովհաննես Մուրդայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով: Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Մեղադրանք առաջադրելուց հետո կորոշվի Մուրադյանին կալանավորելու հարցը, գրում է Panorama.am-ը: 2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս: Մուրադյանի հայրը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, որ իր որդին շիզոֆրենիայով է տառապում և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մուրդայանի փաստաբանը այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ ասելով, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ հայտնի կլինի եզրակացությունն ստանալուց հետո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |