ՀՀ ՄԻՊ-ը Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ՄԻՊ-ը Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:

Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:

Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:

Երթ Երևանում ՝ բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---