«Գրոզնի Ավիան» մեկ ամսվա ընթացքում կվերսկսի ավիաթռիչքները դեպի Հայաստան

«Գրոզնի Ավիան» մեկ ամսվա ընթացքում կվերսկսի ավիաթռիչքները դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Չեչնիայի ավիափոխադրող «Գրոզնի Ավիան» մտադիր է առաջիկայում վերսկսել միջազգային թռիչքները, այդ թվում`Երևան: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») արգելել էր «Գրոզնի Ավիա» ընկերությանը միջազգային թռիչքներ կատարել: Ըստ Սալգիրիևի, «Գրոզնի Ավիա» ընկերությունն ինքն էր նախաձեռնել միջազգային թռիչքների կրճատումը:

Ավիափոխադրողը խնդրել էր «Ռոսավիացիային» ժամանակ տալ` մինչև 1 ամիս, մի շարք միջոցառումներ իրականացնելու համար հետագայում միջազգային թռիչքները վերսկսելու ակնկալիքով: «Ռոսավիացիան» ընդառաջեց ընկերությանը, ասել է «Գրոզնի Ավիայի» գլխավոր քարտուղարը:

Մինչ միջազգային թռիչքների իրականացման արգելքը «Գրոզնի Ավիան» թռիչքներ էր կատարում դեպի Հայաստան (Երևան), Լեհաստան և Սլովակիա:

Ընթերցեք նաև. Երևան-Կուրսկ թռիչքները դադարեցվում են ցածր պահանջարկի պատճառով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---