Ցեղասպանության տարելիցին նվիրված Համաուկրաինական համաժողով՝ Կիևում

Ցեղասպանության տարելիցին նվիրված Համաուկրաինական համաժողով՝ Կիևում

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված Համաուկրաինական համաժողով, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունն ու Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, համաժողովին մասնակցել են հայտնի գիտնականներ, փորձագետներ Ուկրաինայի տարբեր շրջաններից, ժողովրդական պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ակտիվիստներ, հոգևորականներ և ազգային-մշակութային ընկերակցությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մեկնարկից առաջ բոլոր ներկաները հնարավորություն ունեին ծանոթանալու ցուցահանդեսի նմուշներին, փաստագրական ֆիլմ դիտել Հայոց ցեղասպանության մասին:

Ողջույնի խոսքով միջոցառմանը ելույթ ունեցան Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը: Զեկույցներով հանդես եկան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Կիսսեն, հայտնի գործիչներ` Միխայիլ Տովտը, Աշոտ Ավանեսյանը, Գեորգի Հասանովը, փորձագետներ Նատալիա Լատիգինան, Վերոնիկա Խուդոլեյը, ինչպես նաև գիտնականներ Ստանիսլավ Կուլչիցկին, Լարիսա Սկորիկը, Սերգեյ Գալչակը, Վիկտոր Գուսևը և այլոք:

Այս օրերին Ուկրաինայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում խորհրդաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, դասախոսություններ Հայոց ցեղասպանության մասին և այլ միջոցառումներ:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների համակարգման համար ստեղծվել է հատուկ կոմիտե:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---