BLU Studio X Mini 4G սմարթֆոն՝ 1 դրամով Startphone-ին բաժանորդագրվելու դեպքում

BLU Studio X Mini 4G սմարթֆոն՝ 1 դրամով Startphone-ին բաժանորդագրվելու դեպքում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում BLU Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով:

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցն ավելի շատ մարդկանց հասաանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել 4G հնարավորությամբ սմարթֆոն 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

4 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 2000 ներցանցային րոպե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում անսահմանափակ (1000 SMS) SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն և 3000 ՄԲ ինտերնետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---