ԼՂՀ-ին հանձնված անհետ կորած զինվորի դին ճանաչել են

ԼՂՀ-ին հանձնված անհետ կորած զինվորի դին ճանաչել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին հայկական կողմին հանձնված զինծառայողի դին նրա հայրը ճանաչել է. անհետ կորած զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Հայրը երեկ երեկոյան ճանաչել է որդուն և տեղափոխել Երևան», - հայտնել է Քոչարյանը, գրում է Panorama.am-ը:

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը:

Նշվում էր, որ զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերումհայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---