Բրիտանիայի խորհրդարանն ԻՊ գործողությունները միաձայն ճանաչել է ցեղասպանություն

Բրիտանիայի խորհրդարանն ԻՊ գործողությունները միաձայն ճանաչել է ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է ճանաչել «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում և Իրաքում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

Պահպանողական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որն առաջ էր քաշել այս նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան հարցումով:

«Ահա թե ինչու է խիստ կարևոր այս առաջարկին սատարելը: Ցեղասպանության ճանաչումն առանցքային քայլ է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել է Guardian-ը, այս դեպքն «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք ցեղասպանություն որակեցին ԻՊ գործողությունները»: Համայնքների պալատը կոչ է արել այս հարցը քննել նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---