ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայկական մուֆլոն է խոցել. Նախարարությունը որսն օրինական է համարում21 ապրիլի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի նախկին օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին որսի է մասնակցել Հայաստանում` Կարմիր գրքում ընդգրկված 11-ամյա արու հայկական մուֆլոն խոցելով: Յաստրժեմբսկին իր ավարի լուսանկարն ուղեկցել է գրառմամբ այն մասին, որ մուֆլոնը տարածված է նաև Իրանում, սակայն քանի որ այդ երկրում մուֆլոնի որսն արգելված է, Հայաստանը միակ երկիրն է, որն այս պահին մատչելի է մուֆլոնի որսի համար: Կարմիր գրքում ընդգրկված կենդանու որսը խիստ բացասական արձագանք ստացավ հայ հանրության շրջանում: Բնապահպանության նախարարությունը, սակայն, հայտարարեց, որ մուֆլոնի որսն օրինական է: Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ որսի կազմակերպիչ Safari International-ը, նախարարության համապատասխան թույլտվության հիման վրա հատուկ տարածքներ ունի Վայոց ձորում և Սյունիքում, որտեղ զբաղվում է հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և այլ կենդանիների բազմացմամբ կիսաազատ գոյության պայմաններում, այդ թվում` նրանց որսի համար օգտագործելու նպատակով: 12 տարում կենդանիների գլխաքանակն աճել է, և ըստ նախարարության թույլտվության, ընկերությունն իրավունք ունի իր նպատակների համար օգտագործել գլխաքանակի 10 տոկոսը` սկսած կենսունակ երկրորդ սերնդից: Նախարարությունը պնդում է, որ որսի կազմակերպումը հսկողության տակ է, և այս պահի դրությամբ նախարարությունը կազմակերպության հանդեպ որևէ պահանջ չունի: Ըստ ecolur-ի, ավարի արժեքը բավականին բարձր է` հայկական մուֆլոնի գինը մոտ 4000 եվրո է, իսկ հարկերն ու արտոնագրի համար մուծումը` ևս գրեթե 800 եվրո: Ընդ որում, խոցված, բայց չհայտնաբերված կենդանու համար նույնպես գանձվում է ողջ գումարը: Հայկական մուֆլոնը բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները Ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնս էր հրապարակվել Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |