Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում` կանանց և երեխաների

Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում` կանանց և երեխաների

PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը, հայտնում է The Times-ը:

Մարդկանց խումբը գնում էր լեռնային այն երթուղով սահմանի արևմտյան հատվածում, որից սովորաբար օգտվում են մաքսանենգները: Թուրք սահմանապահները թիրախավորված կրակ են բացել` 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին:

The Times-ը ստացել է բջջային հեռախոսով արված կադրերը, որտեղ երևում է երկու ոտքից վիրավոր փոքր որդուն տանող մարդը` նա հետ է գնում նեղ լեռնային արահետով բուժօգնություն ստանալու հույսով:

Սա նման առաջին դեպքը չէ թուրք-սիրիական սահմանին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա: Ճգնաժամը Սիրիայում լայնածավալ միգրացիայի պատճառ դարձավ: Ապաստան գտնելու ակնկալիքով սիրիացիները Թուրքիայի տարածքով ձգտում են Եվրոպա հասնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---