Գարնանը ջրօգտագործողների համար ոռոգման ջուրն անվճար կլինի

Գարնանը ջրօգտագործողների համար ոռոգման ջուրն անվճար կլինի

PanARMENIAN.Net - Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարությունն 2016-ի գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում է ընդունել, որով թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին` մինչև մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

Մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով թույլատրվել է վերոնշյալ ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին, որից 45 հազ. հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ ամեն տարի այն իրականացվում է. աջակցություն են ստանում մեր գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները:

2015-ին Կառավարությունը նույնպես որոշել էր մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու, ինչն աջակցություն էր հողօգտագործողներին:Վարչապետը ջրտնտպետկոմին հանձնարարել էր հետևել միջոցառման արդյունավետությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---