Հայ նետաձիգները՝ Եվրոպայի Գրան պրիի բրոնզե մեդալակիրներ

Հայ նետաձիգները՝ Եվրոպայի Գրան պրիի բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված նետաձգության Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլում Հայաստանի տղամարդկանց ընտրանին գրավել է 3-րդ տեղը:

Տղամարդկանց թիմային պայքարում (94 նետաձիգ) հայ նետաձիգներ Վասիլ Շահնազարյանը, Գևորգ Հազարումյանը և Արամայիս Ապրեսյանը 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչներին՝ արժանացել են բրոնզե մեդալների:

Մրցաշարին մասնակցել են 17 պետության 157 նետաձիգ:

Գրան պրիին մասնակցել է նաև Նունե Վասիլյանը, ով 63 աղջիկների մեջ զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---