ԱՄՆ Պետդեպ. Հավատարիմ ենք ԼՂ-ում տևական խաղաղության ուղղությամբ աշխատելու հանձնառությանը

ԱՄՆ Պետդեպ. Հավատարիմ ենք ԼՂ-ում տևական խաղաղության ուղղությամբ աշխատելու հանձնառությանը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին ապրիլի 21-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Առաջին հերթին մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դա է առաջ գնալու լավագույն ուղին։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ այցելել է տարածաշրջան՝ ցույց տալով, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անհապաղ վերադառնան բանակցությունների և կարգավորման գործընթացին։

Եվ մենք կրկին հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը»,- ասել է Քիրբին, գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության բաժինը հայտարարությամբ է հանդես եկել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հնարավոր զինադադարի հիմքում նախկինի պես Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 1994 և 1995 թթ. համաձայնագրերն են: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հրադադարի մասին 1994թ. համաձայնագիրը, ինչպես նաև 1995թ. Հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնագիրն անժամկետ են և շարունակում են մնալ հակամարտության գոտում հրադադարի հիմքում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում է։ Նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---