Սիրիական Ղամիշլիում երկու հայ է զոհվել

Սիրիական Ղամիշլիում երկու հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի Ղամիշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև ապրիլի 21-ին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել՝ Հակոբ Մանուկյանը և Թովմաս Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբության էջը:

Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա հրթիռներ են արձակել, կան զոհեր, վիրավորներ, արձանագրվել են նյութական վնասներ:

Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, 2015-ի դեկտեմբերի 30-ի երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, որոնց թվում՝ նաև 4 հայ: 2016-իհունվարի 25-ին Ղամիշլիում կրկին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել են հայազգի Մհեր Պողոսյանն ու Հակոբ Միրզոյանը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---