Վերնիսաժի բարեկարգման լրամշակված նախագծերը ներկայացվել են քաղաքապետին

Վերնիսաժի բարեկարգման լրամշակված նախագծերը ներկայացվել են քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Վերնիսաժի հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծերի լրամշակված տարբերակները:

Նախագծող խմբի անդամները վստահեցրել են, որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային բաց քննարկումների և լսումների ժամանակ ներկայացված, ինչպես նաև գրավոր ուղարկված առաջարկները, որոնք մասնագետների կողմից ուսումնասիրվել են, և դիտարկելով դրանց իրագործման հնարավորությունը` որոշները ներառվել են նախագծերում:

Քաղաքապետն, ընդգծելով Գլխավոր պողոտայի առանձնահատուկ նշանակությունը Երևանի համար, ինչպես նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման կարևորությունը, հատկանշել է, որ տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը պետք է փոխընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի Վերնիսաժ հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակը:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---