9  22.04.16 - «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպիչների և «Ավրորա» մրցանակաբաշխության ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ 2-րդ ֆորումի առանցքում փախստականների խնդիրներն են

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ 2-րդ ֆորումի առանցքում փախստականների խնդիրներն են

PanARMENIAN.Net - Երևանում 2015-ին անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բազմաթիվ մասնակիցները կոչ են արել Հայաստանին մտածել այն մասին, թե ինչպես Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Շատերը խոսում էին այն մասին, որ դա ոչ միայն Հայաստանի իրավունքն է, այլ պարտավորությունը՝ խոսել այդ հանցագործության մասին, պայքարել հանցագործության կանխարգելման ուղղությամբ, այդ հանցագործության զոհերի իրավունքների պաշտպանության համար»,- նշել է նա:

Ապրիլի 23-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որի ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ առհասարակ՝ ցեղասպանության հանցագործության շուրջ:

Ամեն ֆորում ունենալու է իր թեման, այս տարի ֆորումի թեման լինելու է փախստականների խնդիրները: Վ.Սարգսյանի խոսքով, ֆորումի մասնակիցները կենտրոնացած են լինելու ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա, գրում է Panorama.am-ը::

Նրա խոսքով, իրենց նպատակն այն է, որ Երևանում անցկացվող ֆորումը դարձնել միջազգային հանրության ֆորում: Սարգսյանը նկատել է, որ հենց Հայաստանի առաջարկով դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր, և Հայաստանն ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ միասին համապատասխան միջացառումներ են կազմակերպելու:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ նրա, կապված է ցեղասպանագետների խնդիրների հետ, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք են կատարում ցեղասպանության հանցագործության ուսումնասիրությունների, դրա դեմ պայքարի ձևերի քննարկման շուրջ:

«Արձանագրվեց, որ մի մեծ պակաս կա այդ ուղղությամբ: Այդ պակասը հասարակական, քաղաքական պլատֆորմի բացակայությունն է: Կան իրավական որոշ փաստաթղթեր, ընթացակարգեր, բայց չկա քաղաքական այն հարթակը, որտեղ քաղաքական ուժերի, կառավարությունների, միջազգային կազմակերպություննրի ներկայացուցիչները պարբերաբար հավաքվեն՝ քննարկելու ցեղասպանության հիմնախնդիրները»,- ասել է Սարգսյանը:

Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանական,, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, ականավոր ցեղասպանագետներ մոտ հինգ տասնյակ երկրից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---