Ոստիկանությունն արգելել է երթը դեպի նախագահի նստավայր. Բերման ենթարկվածներ կան

Ոստիկանությունն արգելել է երթը դեպի նախագահի նստավայր. Բերման ենթարկվածներ կան

PanARMENIAN.Net - «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն ապրիլի 22-ին երթ էր կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ փորձելով հանձնել բողոքի նամակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ զարգացումների վերաբերյալ:

Ցույցի մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին բացառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ տարածքի զիջումն ու խաղաղապահների տեղակայումը, աշխատանքից հեռացնել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանին ու Էդվարդ Նալբանդյանին և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներին, ֆինանսական աջակցություն հատկացնել Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավորներին:

Ոստիկանությունը, սակայն, արգելեց Բաղրամյան պողոտայով երթը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցույցն արտոնված չէ, ու առաջարկեց երթի մասնակիցներից մի փոքր խմբի անցնել դեպի նախագահի նստավայր ու հանձնել նամակը, իսկ մնացածներին՝ վերադառնալ Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները, սակայն, մերժեցին առաջարկը, ինչից կարճ ժամանակ անց ոստիկանությունը ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 40-ից ավելի մասնակիցների:

Ցույցի ընթացքում բերման են ենթարկվել նաև 1in.am կայքի երկու օպերատորներ, նրանց տեխնիկան մասնակիորեն վնասվել է, հայտնել է կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Միջադեպի պատճառով որոշ ժամանակով ընդհատվեց նաև կայքի ուղիղ հեռարձակումը Բաղրամյան պողոտայից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---