57  23.04.16 - «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ համաժողովը

Թուրք գիտնական. Թուրքիայում ամեն մեկը պետք է գիտակցի Ցեղասպանության պատասխանատվությունը

Թուրք գիտնական. Թուրքիայում ամեն մեկը պետք է գիտակցի Ցեղասպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության է ենթարկվել։ Այս մասին ասել է Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ, հայտնում է Tert.am-ը։

Սայիթ Չեթինօղլուն ասել է, որ Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները հազար ու մի պատմություններ են պատմել՝ ինչպես է դա պատահել, բայց ցավը զգացել են հայերը, հայերն են անցել այդ ողբերգության միջով։

«Թուրքիայում մի հայ կա, անունը Սևան, 25 տարի բանտարկության տակ է՝ անօրեն շինարարություն կատարելու համար։ Նրան բանտարկել են՝ իսլամի ու թուրքական իշխանությունների դեմ գրքի համար։ Սա անհամաչափություն է»,- շեշտել է Սայիթ Չեթինօղլուն՝ հիշեցնելով, որ Անկարայում ասորիներին ու հայերին վերացնելու համար մեդալ էին շնորհում:

Թուրք ակտիվիստը շեշտել է՝ Հայոց ցեղասպանությունը ընդունելու, ճանաչելու հարցում հարկավոր է, որ Թուրքիայում ամեն մեկը գիտակցի Ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը և իրեն հարց տա՝ «ի՞նչ էր անում պապս 1915-ին», ապա ներողություն խնդրի՝ դրանով արտահայտելով զոհերի հիշատակին իր տուրքը, «Այլևս երբեք» հուշարձան կառուցվի, ապա մեկնարկի հատուցման աշխատանքը:

Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որին մասնակցում է 50 երկրի ավելի քան 600 ներկայացուցիչ: Համաժողովի ընթացքում բաց քննարկում է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ առհասարակ՝ ցեղասպանության հանցագործության շուրջ: Ֆորումի մասնակիցները կենտրոնանալու են ցեղասպանության կենդանի վերապրողների խնդիրների վրա, մարդիկ, ովքեր տեսել են արհավիրքն իրենց աչքերով, զգացել են այդ հանցագործությունն իրենց, իրենց ընտանիքների վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---