ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը փոխզիջումնային է, ինչին ՀՀ-ն չի կարող համաձայնել

ԱԳ փոխնախարար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը փոխզիջումնային է, ինչին ՀՀ-ն չի կարող համաձայնել

PanARMENIAN.Net - 1994-95-ի զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը պետք է վերականգնվի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր քննարկվում ապրիլի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Պայմանագիրը խախտվում է: Առաջ շարժվելու համար պետք է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը։ Այն նախաձեռնությունները, որոնք ժամանակին եղել են՝ կապված դիպուկահարներին հետ քաշելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, պետք է կյանքի կոչվեն։ Բազմիցս ասվել է, որ ակնհայտ է՝ երբ կրակում են, երբ կա կրակելու վտանգ, չի կարող լինել բանակցային նորմալ գործընթաց։ Սա պարտադիր պայման է առաջ շարժվելու համար։ Ավելին, ինքը Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահներն են աշխատելու այս ուղղությամբ, այլև դիմելու են ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիային, որ մեխանիզմների ներդրում լինի»,- նշել է Քոչարյանը։

Փոխարտգործնախարարի խոսքով, ՌԴ ԱԳ նախարարը հղում է կատարել փաստաթղթերին, որոնք կապված են եղել կրակի դադարեցման հետ, գրում է Tert.am-ը:

«Կա երկու հարթակ։ Առաջինը՝ Մադրիդյան փաստաթղթերը, որոնք բերեցին Կազանին ու մերժվեցին Ադրբեջանի կողմից։ Երկրորդը՝ առաջարկություններն ենք, որոնք կապված են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու հետ, որ ներդրվի հետաքննության մեխանիզմը, դադարեցվի կրակը։

Համանախագահների առաջարկած մոդելը ենթադրում է, որ պետք է լինեն այդպես կոչված փոխզիջումներ, բայց Հայաստանը երբեք չի կարող համաձայնել նման քայլի, որովհետև դա Ղարաբաղի տնօրինության տակ է։ Հայաստանը Ղարաբաղի փոխարեն որևէ հարց չի կարող լուծել՝ լինի դա տարածքների կամ այլ հարց»։

Հարցին՝ Լավրովի հետ հանդիպման ընթացքում տարածքների վերադարձման հարց քննարկվե՞լ է՝ հաշվի առնելով ռուսական մամուլի պարբերական հրապարակումներն այս մասին, Քոչարյանը պատասխանել է․«Չէ, պարզ ասացի՝ ինչ է քննարկվել ու ինքն էլ պարզ խոսեց՝ ինչ է խոսվել։ Դուք հղում եք կատարում մամուլին, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների մասին։ Միշտ չէ որ մամուլի պնդումները մոտ են իրականությանը։ Բարի եղեք առաջնորդվել նրանով, ինչ Լավրովն է ասել»:

Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի խստիվ պահպանման օգտին:

Ըստ Լավրովի, հարկավոր է ավարտին հասցնել ԵԱՀԿ գծով պայմանավորվածությունները վստահության միջոցների, լարվածության թուլացման, դիպուկահարների մասին:

Կարդացեք նաև՝ Նախագահը՝ Լավրովին. «Շատ ավելի տեղեկացված լինելով՝ ներկայացրեք Բաքվի գործողությունների պատճառները»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---