Ռուբեն Վարդանյան. Ձգտում ենք պահպանել պատմությունը, թույլ չտալ, որ մոռացվի

Ռուբեն Վարդանյան.  Ձգտում ենք պահպանել  պատմությունը, թույլ չտալ, որ մոռացվի

PanARMENIAN.Net - 100 LIVES-­ի շրջանակում հավաքվել և ներկայացվել են Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, որոնք այսօր շատ ազդեցիկ են հնչում: Այս մասին Մատենադարանում ապրիլի 23-­ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունների կազմակերպած Aurora Dialogues քննարկումների մեկնարկից առաջ ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

«Ճիշտ է, Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ գտնվել է, մենք փորձել ենք հրապարակել, որպեսզի ճշմարտությունը ցույց տանք։ Մենք ձգտում ենք պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի», - ասել է նա, գրում է Aravot.am-ը:

Ապրիլի 23­-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունն անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա­փորձագետների և մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Սա մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues­-ը նպատակ ունի սկիզբ դնելու հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։

Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերն ու հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

«Ավրորա»-ն հրապարակել է փախստականների հարցով համաշխարհային հարցման արդյունքները

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---