ՀՀ նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցը. Կարևորվել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը

ՀՀ նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցը. Կարևորվել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 23-ին. հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:

Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի այցն իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:

Բան Կի Մունը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ևս քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղում տիրող հակամարտության կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այցը (Հարավային Կովկաս), այդ թվում՝ Երևան, հետաձգվել է: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով, նոր ժամկետների մասին առայժմ հայտնի չէ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան այցելելու մեծ հետաքրքրություն ունի: Բան Կի Մունը պետք է Հայաստան ժամաներ ապրիլի 25-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում պետք է մնար մեկ օր: Նա պիտի այցելեր նաև Վրաստան և Ադրբեջան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---