Ըմբիշ Կետոևն օլիմպիական ուղեգիր է նվաճել՝ հասնելով եզրափակիչ24 ապրիլի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մոնղոլիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականի նորեկ Գեորգի Կետոևը (97 կգ) ուղեգիր է նվաճել: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վստահ հաղթանակներով հասել է եզրափակիչ (11:0, 11:0 և 7:0), որտեղ կմրցի ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովի հետ: 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ով հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի և ուղեգրի համար, երրորդ տեղի համար պայքարում 0:11 հաշվով պարտվել է բուլղարացի Բորիսլավ Ստեֆանով Նովաչկովին: 86 կգ քաշային Շամիր Աթյանը 4:5 հաշվով պարտվել է իր երկրորդ սփոփիչ գոտեմարտում: 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվել է քառորդ եզրափակչում և լքել պայքարը: Նրանք բոլորը ուղեգիր չեն նվաճել: Ավելի վաղ հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից, որտեղ Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշար էր անցկացվել: Ուղեգիրը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարին ուղեգիր է նվաճել 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: նույն մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նույնպես ուղեգիր է նվաճել: Իսկ հայ բռնցքամարտիկները ապրիլին Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել: Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |