Կանաչների կուսակցության համանախագահը հուսով է` հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության մասին բանաձևը

Կանաչների կուսակցության համանախագահը հուսով է` հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա նաև տեղադրել է Ծիծեռնակաբերդում իր 2015թ. լուսանկարը և հույս է հայտնել, որ հունիսին Բունդեսթագը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության, ասորիների և Օսմանյան կայսրության քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի օրն է: Վերջապես նախանշաններ կան, որ հունիսի 2-ին Բունդեսթագը կընդունի Ցեղասպանության և Գերմանիայի պատասխանատվության մասին համատեղ բանաձևը»,-գրել է նա, #Aghet հեշթեգով, հայտնում է Armenia Today-ը:

Փետրվարի 25-ին քվեարկությունը Բունդեսթագում հերթական անգամ հետաձգվեց: Ավելի ուշ նախանշվեցին ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Քննարկումը նախատեսված է անցկացնել 2016-ի հունիսին:

Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---