Մոսկվայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է24 ապրիլի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցել են նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր: Այնուհետև Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել սրբադասված նահատակների բարեխոսության կարգը: Ավելի ուշ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեկնարկել է Ցեղասպանության հիշատակին նվիրված հանրահավաքը: Դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից, Life-ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Մեծ երթ Ամստերդամում. Հայոց ցեղասպանության մասին բրոշյուրներ են բաժանվել Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ավանդական ցույցը տեղափոխվել է` լարված և բարդ իրավիճակի պատճառով Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |