Սիրիական բանակը Հալեպում հետ է մղել ահաբեկիչների հարձակումը

Սիրիական բանակը Հալեպում հետ է մղել ահաբեկիչների հարձակումը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումը Հալեպի Ար Ռաշիդին և Դահիա ալ Ասադ թաղամասերի վրա: Ոչնչացվել են գրոհայինների կրակակետերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի, գրոհայինները գնդակոծել են Հալեպի թաղամասերը ականանետերից և հրթիռային կայանքներից: Կառավարական զորքերն ավիացիա և հրետանի են կիրառել ահաբեկիչների դեմ:

Պաշտոնապես Հալեպի շրջակայքում, ինչպես և ամբողջ Սիրիայում, հրադադարի ռեժիմ է գործում, սակայն Սիրիայի զինվորական հրամանատարությունը բազմիցս է հայտարարել հրադադարի խախտումների մասն զինյալ խմբավորումների կողմից, որոնք կանոնավոր կերպով գնդակոծում են Հալեպի այն թաղամասերը, որտեղ քրիստոնյա արաբներ են ապրում, հայեր և քրդեր: Պարբերաբար հրթիռակոծվում են նաև Հալեպի կենտրոնական թաղամասերը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քիրբին խոստովանել է, որ Հալեպի շրջանում կարող են գործել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները:

Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---