25 ապրիլի 2016 - 13:22 AMT
Բազմահազարանոց ցույց Օտտավայում` թուրքական ժխտողականության դեմ

Կանադայի ավելի քան 3.000 ակտիվիստներ ապրիլի 24-ին հավաքվել էին Օտտավայում` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև իրենց բողոքը հայտնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, հայտնում է Armenian Weekly-ին:

Ցուցարարները հավաքվել էին Հիլլ խորհրդարանի մոտ` շնորհակալություն հայտնելու Կանադայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք նաև կոչ են արել ճնշում գործադրել ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակից Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հաշտվի իր անցյալի հետ և վերջ տա ժխտողական քաղաքականությանը: Այնուհետև ցուցարարներն ուղղվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն իրենց բողոքը հայտնելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության և մարդու իրավունքների խախտման դեմ` պահանջելով արդարություն և հատուցում: Կանադայի հայ երիտասարդների դաշնությունն իր ամենամյա խոսքում կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: «Մենք այստեղ ենք հայտարարելու համար դեսպանությանը, որ մենք երբեք չենք ընդունի Թուրքիայի կառավարության ներողությունը, որը չի ցանկանում ճանաչել, պատասխանատվություն կրել գործած Ցեղասպանության համար, ափսոսանք չի հայտնում և հատուցում չի առաջարկում իր կատարած ոճրագործությունների համար»,-ասվում է ուղերձում:

«Էրդողանի խայտառակ ռեժիմը ոչ միայն շարունակում է անամոթաբար ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ակտիվորեն ճնշում է խոսքի ազատությունը և շարունակում է խտրական քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների դեմ»,-ասվում է ուղերձում: