Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում

Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը, հայտնում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:

«Մենք մշտական շփման մեջ ենք նախարարների հետ, որպեսզի բանակցություններ սկսենք համանախագահների հովանու ներքո: Մենք պատրաստ ենք հանդիպել նախարարների հետ ցանկացած ժամանակ»,-ասել է Ուորլիքը:

Ավելի վաղ, Ուորլիքն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման հարցում ԱՄՆ առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին կարծիքներին, ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. Ուորլիք. Համանախագահող երկրները կողմերին կոչ են արել անհապաղ բանակցություններ սկսել

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---