Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից անմիջապես հետո իրավիճակը մեղմելու նպատակով Իրանը կապ է պահպանել ու հանդիպումներ է կազմակերպել երկու կողմերի հետ` հորդորելով հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Ջաբիրի Անսարին:

«Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում առկա դիմակայությունը կարող է անկայունության նոր օջախներ առաջացնել: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ըստ Անսարիի, Իրանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Եթե հակամարտության կողմերը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդության: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---