25  25.04.16 - Պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում Հալաբյան փողոցի վրա

Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 7 տուժած (թարմացվում է)

Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 7 տուժած (թարմացվում է)

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին, ժամը 21:51-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ պայթյուն է որոտացել. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: PanARMENIAN.Net ի թղթակցի փոխանցմամբ, պայթյունը որոտացել է 63 համարի ավտոբուսում:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյուն է որոտացել:

Ժամը 23:56-ի դրությամբ կա 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (ծնվ. 2001թ.):

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ավտոբուսի վարորդը ողջ է: Նրա խոսքով, կա 2 զոհ, որոնցից մեկի ինքնությունը ճշտված է: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 10 մարդ:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ ԱՆ-ի, տուժածներից մեկն այժմ վիրահատարանում է՝ հիվանդանոց է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Պայթյունի պատճառները պարզվում են, ասել են Քննչական կոմիտեից: Այժմ դեպքի վայրում են քրեագետները, փորձագետները, Հատուկ կարևորության գործերով քննիչները, ղեկավարությունը, գրում է Panorama.am-ը:Այլ մանրամասներ դեռ չեն հայտարարում:

Կարդացեք նաև՝ Նախագահի խոսնակը՝ պայությունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը

Քաղաքապետարան. Հալաբյանից՝ Արզումանյան միջանկյալ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Ոստիկանապետ. Ալիքային պայթյուն է եղել, պայթել է ուղևորներից մեկի իրը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---