Կարապետյանների ընտանիքը կաջակցի Լոռու կամավորների ընտանիքներին

Կարապետյանների ընտանիքը կաջակցի Լոռու կամավորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016-ի ապրիլի սկզբին Արցախում զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 97 ընտանիքին:

Հաշվի առնելով ժամկետների ճշտման հետ կապված բազմաթիվ զանգերն ու անհատական նամակները՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ ավարտվել են ընտանիքների տվյալների ճշտման աշխատանքները և տասն օրվա ընթացքում կիրականացվի գումարների հատկացման գործընթացը:

Ապրիլի 26-ին արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող ընտանիքների, իսկ արդեն ապրիլի 27-ին կփոխանցվեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից զոհվածների ընտանիքների գումարները:

Կարապետյանների ուշադրության կենտրոնում են նաև մարդիկ, ովքեր իրենց կամքով այս օրերին մեկնել են պաշտպանելու Արցախ աշխարհի սահմանները: Հաշվի առնելով, որ սահման են մեկնել ընտանիքների հիմնական կերակրողները, Կարապետյանների ընտանիքի կողմից աջակցություն կստանան նաև Լոռու մարզի մոտ 200 կամավորի ընտանիք:

Մայիսին Կարապետյանների կողմից սննդամթերք կստանան Վանաձոր քաղաքի բոլոր մանկապարտեզները:

Հետագայում նման աջակցություն կստանան նաև Սպիտակի և Ալավերդու տարածաշրջանների մանկապարտեզները:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---