«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Չեմ կարծում, թե կկարողանանք երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը

«Բորուսիայի» գործադիր տնօրեն. Չեմ կարծում, թե կկարողանանք երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ամռանը թիմը կկորցնի իր հիմնական խաղացողներից մեկին` դա անխուսափելի է: «Չեմ կարծում, թե կկարողանանք միաժամանակ երկարաձգել Մխիթարյանի, Հյումելսի և Գյունդողանի պայմանագրերը։ Միևնույն ժամանակ, բացառում ենք, որ երեքն էլ կհեռանան «Բորուսիայից», ասել է նա:

Ըստ Վացկեի, Հյումելը եթե հեռանա, ապա միայն «Բավարիա»: «Նա շատ անձնական կապեր ունի այդ ակումբի հետ: Նա և նրա ամբողջ ընտանիքը Մյունխենից են»,-պարզաբանել է Վացկեն, հայտնում է sports.ru-ն:

«Մաթսի համար դա գումարի հարց չէ: Եթե նա ցանկանա հեռանալ, ստիպված կլինենք ընդունել դա: Իսկ թույլ կտանք, թե ոչ` դա արդեն այլ խոսակցություն է»,-ասել է Վացկեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի ծառայություններով, հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»։ Ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի համար 60 մլն եվրո վճարել։

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ հզոր և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 խաղի` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի` դառնալով 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ընթերցեք նաև. Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---