ԼՂ ՊՆ-ն լուսանկարներով ցուցադրել է Մարտակերտի և Մատաղիսի տների արկակոծման հետևանքները

ԼՂ  ՊՆ-ն   լուսանկարներով ցուցադրել է Մարտակերտի և Մատաղիսի տների արկակոծման հետևանքները

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդվել է, ապրիլի լույս 26-ի գիշերը, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցի գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը:

ԼՂՀ ՊՆ-ը լուսանկարների միջոցով ներկայացրել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

Հակառակորդի արկակոծությունից Մարտակերտում տներ են ավերվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---