Զոհրաբյան. Առաջիկայում ԵԽ տարբեր պատվիրակություններ Բաքվի գործողությունները ռազմական հանցագործություն կորակեն

Զոհրաբյան.  Առաջիկայում ԵԽ տարբեր պատվիրակություններ Բաքվի գործողությունները ռազմական հանցագործություն կորակեն

PanARMENIAN.Net - Առաջիկայում Եվրոպայի խորհրդի տարբեր ազգային պատվիրակություններ հստակ դիրքորոշում կարտահայտեն ԼՂ դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ՝ դրանք որակելով որպես ռազմական հանցագործություն: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասել է, որ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում աշխատել է արդյունավետ, և դա շուտով տեսանելի կլինի։

«Վստահեցնում եմ՝ առաջիկայում Եվրոպայի խորհրդի տարբեր ազգային պատվիրակություններ հստակ դիրքորոշում կարտահայտեն Ադրբեջանի կողմից կատարվածի կապակցությամբ՝ այն որակելով որպես ռազմական հանցագործություն։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի առանձին բավական ազդեցիկ պատգամավորներ իրենց հստակ դիրքորոշումը կարտահայտեն տեղի ունեցածի կապակցությամբ՝ միջազգային կառույցներին կոչ անելով Ադրբեջանը ճանաչել ագրեսոր երկիր»,- ասել է Զոհրաբյանը։

Պատգամավորը նշել է, որ իրենց համար զարմանալի էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության պահվածքը, որը քիչ ագրեսիվ էր՝ նախորդ դեպքերի հետ համեմատած։

«Ադրբեջանը չէր կարող բղավել, որ իրենք նախահարձակ չեն եղել, որ ղարաբաղյան կողմն է նախահարձակ եղել, որովհետև կան արբանյակային հետախուզության հստակ տվյալներ, որոնք տրամադրվել են Ադրբեջանին, ուստի, նման դեմագոգիա Ադրբեջանը չէր անի։ Ադրբեջանը չէր կարող հերքել նաև այն անմարդկային խոշտանգումների փաստերը, որոնք եղան քառօրյա պատերազմի ժամանակ»,- շեշտել է Զոհրաբյանը։

հայաստանյան պատվիրակության նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր հերթին ասել է, ոչ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողի (ԵԽԽՎ) պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ Վեհաժողովի նախագահն իր հասցեին այսքան կշտամբանքներ լսի։ ԵԽԽՎ աշխատանքներն ամփոփելով ԱԺ-ում լրագրողներին ասել է վեհաժողովում

«Այս 15 տարվա մեջ ես չեմ հիշում մի դեպք, որ ԵԽԽՎ նախագահը գրավոր ու բանավոր, լիագումար նիստի ժամանակ անգամ, ընդհուպ՝ բյուրոյի նիստում, լսի նման կշտամբանքներ իր գործունեության նկատմամբ, ինչպես դա եղավ նրա հակահայ հայտարարություններին մեր պատվիրակների արձագանքման ժամանակ: ու նա որևէ կերպ չի արձագանքել, որովհետև ասելիք չկար»,- ասել է Նաղդալյանը, գրում է Tert.am-ը։

Նրա խոսքով, ՀՀ պատվիրակության պահանջը մեկն է՝ հանդես չգալ ԵԽԽՎ անունից։

«Այնպես չէ, որ 70 տարեկան մարդուն պետք է փորձենք վերադաստիարակել, փոխել իր մտածելակերպը։ Նա հայտնի գործիչ է, գիտենք՝ ինչպիսին է։ Բայց մեր պահանջն իրենից ո՞րն է. երբ դու ԵԽԽՎ պատվիրակ էիր, կարող էիր ազատ լինել, մտքեր արտահայտել, բայց հիմա, երբ ԵԽԽՎ նախագահ ես, պարտավոր ես լինել ԵԽԽՎ նախագահին բնորոշ հատկանիշների շրջանակում։ Դա նշանակում է, որ քո յուրաքանչյուր խոսք ԵԽԽՎ կարծիքն է, դա քարոզչություն է, դու խոսում ես անդամ 47 երկրի անունից»,- նկատել է Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է իր և ԵԽԽՎ նախագահի հանդիպմանը, ապա Նաղդալյանը նշել է . «Պարոն Ագրամունտը փորձում էր նոր կամուրջ ստեղծել, նոր իրավիճակ։ Ուզում էր դուրս գալ այն հանգամանքներից ու մեղադրանքներից, որ հնչեցին իր հասցեին, ու մենք պատասխանեցինք, որ իր քայլերով պետք է ստեղծի իր անձի նկատմամբ վստահություն։ Միայն դրանից հետո կարող ենք խոսել ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ։ Ագրամունտը զարմացած էր։ Մենք եկանք այն եզրակացության, որ ինքն իր քայլերով պետք է ստեղծի վստահության դաշտ՝ որպես ԵԽԽՎ նախագահի»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 19-ին 44 պատվիրակի ստորագրությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թիվ 603 գրավոր բանաձևը՝ վերահաստատելով օժանդակությունըԵԱՀԿ ՄԽ-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---