Բախումները Հալեպում ակտիվացել են. Կան զոհեր և վիրավորներ

Բախումները Հալեպում ակտիվացել են. Կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հայտնել է, որ Հալեպում ակտիվացած բախումների արդյունքում զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Մեծ են նաև ավերածությունները. դպրոցներ, հիվանդանոցներ ու մզկիթներ են փլուզվել:

Ինչպես ապրիլի 26-ին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հումանիտար հարցերի վարչությունը տեղեկություններ է ստացել «Հալեպում ակտիվացած մարտերի մասին, ավիացիայի կիրառմամբ, գնդակոծություններով և ծանր բախումներով, որոնք խաղաղ բնակիչների շրջանում բազում զոհերի և վիրավորների պատճառ դարձան», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք լրջորեն մտահոգված ենք Հալեպում իրավիճակի զարգացմամբ և խաղաղ բնակիչների վրա դրա ազդեցությամբ: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,-ասել է Դյուժարիկը:

Ապրիլի 25-ին ահաբեկիչներն ականանետերից արկակոծել էին Հալեպի բնակավայրերը, որի հետևանքով 12 խաղաղ բնակիչ զոհվեց: Ըստ Սիրիայում հաշտեցման կենտրոնի տվյալների, 24 ժամում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Հրադադարի ռեժիմը Սիրիայում գործում է փետրվարի 27-ից, սակայն չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---