Լուկաշևիչ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում

Լուկաշևիչ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռևս չի նախապատրաստվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Շփումները կողմերի միջև կշարունակվեն ռազմական գծով»,-ասել է նա:

«Չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին` հաշվի առնելով, որ լարվածության բռնկում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա շատ է հետ գցել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են հայտարարությամբ հանդես գալ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: «Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ` զեկուցել են իրավիճակի մասին, ապրիլի 6-9-ը եղել են տարածաշրջանում: Ակնկալվում է, որ նրանք կարող են հետագա գործողությունների մասին զեկույցով հանդես գալ Վիեննայում»,-ասել է նա:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ բանակցությունների «նախաձեռնությունը Պուտինինն է»: «Նա դիմել է երկու երկրների նախագահներին և այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է, առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»,-ասել էր նա:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: «Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը:

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին, Սարգսյանն ասել էր, որ ոչ մի նոր առաջարկ նա Երևան չէր բերել, քանի որ հասկանում է, որ «իմաստ չկա խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից անմիջապես հետո»:

Սարգսյանը նշել է, որ ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի միջնորդները պետք է առաջին հերթին վստահության մեխանիզմներ ներդնեն նոր բանակցություններ սկսելուց առաջ: Մասնավորապես, խոսքը գնում է հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու մեխանիզմի մասին, որը կմատնանշի որ կողմն է պատասխանատու դրանց համար:

Հայաստանը նաև պահանջում է հավաստիացումներ առ այն, որ իրավիճակի նման սրացումներ այլևս տեղի չեն ունենա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---