Դավիթ Բաբայան. Բանակցությունները պետք է սկսենք գրեթե զրոյից` նախկինում անտեսվածը դարձել է հրամայական

Դավիթ Բաբայան. Բանակցությունները պետք է սկսենք գրեթե զրոյից` նախկինում անտեսվածը դարձել է հրամայական

PanARMENIAN.Net - Վերջին իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության գոտում վկայում են, որ Ալիևի վարչակարգն իր հանցավոր քայլերով բանակցությունները մտցրել է փակուղի: Այսպիսի հայտարարություն է արել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք պետք է սկսենք գրեթե զրոյից: Ամենաառաջնային հիմքից, նախկինում անտեսված բանը հիմա դարձել է հրամայական: Պետք է փորձել ինչ-որ մեխանիզմներ իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, որը թույլ կտա նաև ֆիքսել խախտումները, պահը, վայրը և խախտում կատարող կողմին: Սա պետք է ներդնել, սա պետք է լինի կարևորագույն քայլերից առաջինը»,-ասել է նա:

Բաբայանը հիշեցրել է, որ պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են, որ պատրաստ են աջակցել միջազգային հանրությանը: «Հիմա պետք է միջնորդները նոր լիցք հաղորդեն իրականացվող ջանքերին: Սա դարձել է կարևորագույն խնդիր: Եթե մի կողմ հրաժարվում է, ապա ինքն էլ պատասխանատու է: Դրա համար էլ պետք է կանչեն պատասխանատվության»,-ասել է նա:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այն լուրերին, թե հայկական զինված ուժերը ազատագրել են քառօրյա պատերազմից հետո ադրբեջանցիների հսկողության տակ մնացած դիրքերը: «Եթե ԼՂՀ ՊՆ-ից որևէ պաշտոնական տեղեկություն չկա, ուրմեն չկա: Իրենք պետք է հայտարարեն, եթե չեն հայտարարում, ուրեմն որևէ փոփոխություն չկա»,-ասել է նա:

Արցախի նախագահի խոսնակի գնահատմամաբ, այս պահին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում համեմատաբար անդորր է: «Ապրիլի լույս 27-ի գիշերը, առավոտյան հակառակորդը շարունակել է խոցել շրջկենտրոն Մարտակերտը և սահմանի որոշ հատվածներ: Կան թեթևակի ավերավածություններ: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ահաբեկիչների հետ, որովհետև այն, ինչ անում է Ադրբեջանը, ահաբեկչություն է»,-ասել է Դ. Բաբայանը:

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: 3 զինվորա վիրավորվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---